Ռուսական Սևծովյան Տուապսե նավահանգստի վրա ուկրաինական անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով երկու երեխա է զոհվել, և խոշոր հրդեհ է բռնկվել, հայտնել են ռուս պաշտոնյաներն ու տեղական լրատվամիջոցները:
Տուապսեի մունիցիպալիտետի ղեկավար Սերգեյ Բոյկոն հավելել է, որ անօդաչուների բեկորները ընկել են նավահանգստի ձեռնարկությունների վրա: Նա այլ մանրամասներ չի ներկայացրել:
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը փոխանցել է, որ մեկ գիշերվա ընթացքում 207 ուկրաինական անօդաչու թռչող սարք է որսացել:
Տուապսեն Ռուսաստանի ամենամեծ հարավային նավահանգիստներից մեկն է, որը ծառայում է որպես նավթամթերքի արտահանման կենտրոն:
Ուկրաինական կողմն ավելի վաղ հաղորդել էր ռուսական հարվածների հետևանքով զոհերի և վիրավորների մասին: