Շաբաթվա լուսանկարները

Ղազախ ոստիկանը քվեարկում է Բոյկանուր քաղաքի ընտրատեղամասերից մեկում, 20-ը մարտի, 2016թ․ (Ֆրանսպրես/Կիրիլ Կուդրյավցև)

Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության մասնագետները ուսումնասիրում են FlyDubai ավիաընկերությանը պատկանող Boeing 737-800 ինքնաթիռի անկման վայրը, 20-ը մարտի, 2016թ․

Զինված թուրք ոստիկանը օգնում է մի կնոջ տեղափոխել իրերը իր տնից, որը հայտնվել է Դիարբեքիում զինված բախումների կիզակետում, 17-ը մարտի, 2016թ․ (Ֆրանսպրես/Իլյաս Ակենգին)

Սիրիացի փախստականը բողոքի ակցիա է անցկացնում հունամակեդոնական սահմանին՝ պառկելով գնացքի ռելսերի վրա, (Ռոյթերզ/Ալկիս Կոնստանտինիդիս)

Ղրիմի անեքսիայի երկրորդ տարեդարձին նվիրված տոնակատարությունները Մոսկվայի Կարմիր հրապարակում, 18-ը մարտի, 2016թ․ (Ռոյթերզ/Մաքսիմ Շեմետև)

Ղրղըզ հեծյալները խաղում են Կենտրոնական Ասիայում ավանդական Կոկ-բորու խաղը, որը նաև հայտնի է որպես Բուզկաշի կամ Ուլակ Տատրիս («ոչխարների հափշտակում»), Բիշքեք (Ֆրանսպրես/Վյաչեսլավ Օսելեդկո)

Հեծյալ կինը անցնում է Մոսկվայի ստորգետնյա անցուղիներից մեկով (Ֆրանսպրես/Վասիլի Մաքսիմով)

Սիրիացի հովիվը՝ զինվորական սաղավարտով, քշում է իր հոտը Դամասկոսի մատույցներում (epa/Մոհամմադ Բադրա)

Ռուս ուղղափառ հոգևորական օրհնության կարգ է կատարում «Սոյուզ TMA-20M» տիեզերանավի մեկնարկից առաջ,  Բոյկանուր, Ղազախստան, 17-ը մարտի, 2016թ․(Ֆրանսպրես/Կիրիլ Կուդրյավցև)

Գնչու կինը ծնկաչոք լալիս է ոստիկանության զորքերի պատնեշի մոտ՝ Պլեխանովո քաղաքում տեղի ունեցած բողոքի ակցիայի ժամանակ, Ռուսաստան, 17-ը մարտի, 2016թ․ (ՏԱՍՍ/Սերգեյ Ստարիկով)

Փախստական տղան ոտաբոբիկ կանգնած է ցեխի մեջ՝ Հունաստանի և Մակեդոնայի սահմանի մոտ գտնվող փախստականների ճամբարում, 16-ը մարտի, 2016թ․ (epa/Նեյք Բաթև)

Ֆերմերը բրոկկոլի է հավաքում Լիբանանի Ալ-Անսարիյե քաղաքի մերձակայքում (Ռոյթերզ/Ալի Հաշիշո)

Ղրղըզ բերկուտչիները՝ արծիվներով որսորդները, մասնակցում են Ալյաշ գյուղում անցկացվող թռչնորսների փառջատոնին (Ֆրանսպրես/Վյաչեսլավ Օսելեդկո)