Տնտեսական աճի տեմպը Թուրքիայում կրկին նվազել է

Տնտեսական աճի տեմպերը Թուրքիայում կրկին նվազել են։ Դա են վկայում Թուրքիայի վիճակագրական ինստիտուտի այսօր հրապարակած պաշտոնական տվյալները։

Դրանց համաձայն՝ այս տարվա երկրորդ եռամսյակում Թուրքիայի ՀՆԱ-ի աճը կազմել է ընդամենը 2․3 տոկոս՝ նախորդ եռամսյակի 2.6 տոկոսի համեմատ։ Տնտեսության մի շարք ոլորտներում, ըստ թուրք վիճակագիրների, զգալի անկում է արձանագրվել։

Ապրիլից հունիս ընկած ժամանակահատվածում թուրքական արտադրանքի արտահանումն ու ծառայությունների ոլորտը 3․4 իսկ ներկրումը շուրջ 6․4 տոկոսի անկում են արձանագրել։ Թուրքիայի վիճակագրական ինստիտուտի տեղեկություններով 2026-ի երկրորդ եռամսյակում արձանագրված ցուցանիշները վատթարագույնն են 2020 թվականից ի վեր։