Տիբեթում երկրաշարժի հետևանքով առնվազն 16 մարդ է զոհվել

Տիբեթ -Որոնողափրկարարական աշխատանքները աղետի վայրում, 23-ը հոկտեմբերի, 2026թ.

Տիբեթի լեռնային շրջանում 7.0 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, առնվազն 16 մարդ է զոհվել, մի քանի տասնյակ վիրավորներ կան:

Երկրաշարժի էպիկենտրոնը Նագչու քաղաքային շրջանի Բաչեն գավառում էր՝ Տիբեթի վարչական կենտրոն Լհասայից 400 կիլոմետր հյուսիս-արևելք:

Տուժել է առնվազն 65 մարդ, նրանցից 11-ը ծանր վնասվածքներ են ստացել: Փլուզվել է առնվազն 339 տուն, տարհանվել է ավելի քան 12 հազար մարդ, փրկարարական աշխատանքների համար ոստիկանության 300-ից ավելի աշխատակից է ուղարկվել Բաչեն:

Տիբեթի լեռնաշխարհում հաճախ են երկրաշարժեր տեղի ունենում, անցած տարվա հունվարին, մասնավորապես, հարավային Թինրի գավառում 6.8 մագնիտուդով երկրաշարժը 126 մարդու կյանք է խլել: