Տիբեթի և Նեպալի սահմանին տեղի ունեցած ջրհեղեղի հետևանքով ավելի քան 600 զոհ կա

Տիբեթի և Նեպալի սահմանին տեղի ունեցած ջրհեղեղի հետևանքով Նեպալում զոհերի թիվը հասել է 626-ի: Տիբեթում զոհվել է 7 մարդ, հայտնում է Reuters-ը:

Նեպալը դադարեցրել է որոնողական-փրկարարական աշխատանքները վատ եղանակի պատճառով և հայտարարել է, որ ջրհեղեղի հետևանքների հաղթահարման համար անհրաժեշտ է արտասահմանյան տեխնիկական օգնություն։

3000 մարդ դեռևս անհետ կորած է՝ 2426-ը Նեպալում և առնվազն 558-ը Տիբեթի Գիրոնգ շրջանում:


Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հայտնել է, որ Եվրոպան 2 միլիոն եվրո է հատկացնում Նեպալին անհապաղ մարդասիրական օգնության համար։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Նեպալի և Տիբեթի սահմանին սողանքի և հեղեղի հետևանքով 1000-ից ավել անհետացած մարդ կա