Թեհրանը «կշարունակի պատերազմը», քանի դեռ ԱՄՆ-ն և Իսրայելը չեն հանձնվել

Թել Ավիվը իրանական հարվածներից հետո, Իսրայել, ապրիլի 1, 2026թ.

Թեհրանը կշարունակի պատերազմը Մերձավոր Արևելքում այնքան ժամանակ, քանի դեռ ԱՄՆ-ն և Իսրայելը չեն բախվել «ափսոսանքի» և չեն հանձնվել:

Թեհրանի զինված ուժերի միացյալ հրամանատարության ներկայացուցիչ Էբրահիմ Զոլֆաքարիի հայտարարությունը հաջորդել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ելույթին, որում նա հայտնել է՝ Վաշինգտոնը մի քանի շաբաթվա ընթացքում «չափազանց ուժեղ հարված» կհասցնի Իրանին:

Զոլֆաքարին պնդել է, որ ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Իրանի ռազմական ներուժի գնահատականները «թերագնահատված» են եղել:

«Իրանն ակտիվացնում է իր ռազմական գործողությունները՝ իր հակառակորդների համար նախապատրաստելով «ավելի ջախջախիչ, մասշտաբային և կործանարար» հարձակումներ», - հավելել է նա:

Արտգործնախարարության խոսնակն ավելի ուշ ասել է, որ Իրանը չի հանդուրժի ԱՄՆ սպառնալիքները և կշարունակի հակահարված տալ այնքան, քանի դեռ ԱՄՆ-ն և Իսրայելը շարունակում են հարվածները:

«Մենք չենք հանդուրժի պատերազմի, բանակցությունների, հրադադարի և այնուհետև նույն օրինաչափության կրկնության այս արատավոր ցիկլը: Սա անարդար պատերազմ է, որը պարտադրվել է Իրանի ժողովրդին։ Մենք այլընտրանք չունենք, քան վճռական հակահարված տալը», - նշել է Էսմայիլ Բաղային:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

ԱՄՆ-ն կշարունակի հարվածել Իրանին առաջիկա երկու-երեք շաբաթներին. Թրամփ