Թեհրանն ԱՄՆ-ից ստացել է խաղաղության շուրջ իր առաջարկի արձագանքը

Իրանի արտաքին գործերի նախարարությունն այսօր հայտարարել է, որ Միացյալ Նահանգներից ստացել են խաղաղության շուրջ իրենց առաջարկի արձագանքը:

Թեհրանն ավելի վաղ պակիստանցի միջնորդների միջոցով նոր առաջարկ էր փոխանցել ԱՄՆ-ին:

ԱՄՆ նախագահն ավելի վաղ հայտարարել էր, որ չի պատկերացնում, որ Իրանի նոր առաջարկը ընդունելի կլինի, «քանի որ նրանք դեռևս բավարար մեծ գին չեն վճարել այն բանի համար, ինչ արել են մարդկությանը և աշխարհին վերջին 47 տարիների ընթացքում»:

Չնայած Վաշինգտոնից կամ Իսլամաբադից ԱՄՆ արձագանքի վերաբերյալ հաստատում դեռևս չկա, Իրանի պետական լրատվամիջոցները, մեջբերելով արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային, ասել են, որ այս փուլում Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցություններ չեն ընթանում։

«Այս փուլում մենք միջուկային բանակցություններ չունենք», - պետական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ ասել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակը։

ԱՄՆ նախագահն ավելի վաղ հայտարարել էր, որ «գոհ չէ» Թեհրանի ներկայացրած նոր առաջարկից, բազմիցս պնդել է, որ Իրանը երբեք չի կարող միջուկային զենք ունենալ և պետք է հրաժարվի արդեն հարստացված ուրանից։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Թրամփը կվերանայի Իրանի վերջին առաջարկը, սակայն «չի պատկերացնում», որ այն կընդունի