Թբիլիսին դատապարտում է Աբխազիայի ընտրությունները

Վրաստանի ԱԳՆ շենքը Թբիլիսիում, արխիվ

Պաշտոնական Թբիլիսին դատապարտում է Վրաստանից անջատված Աբխազիայում նախագահական ընտրությունների անցկացումը։

Վրաստանի արտգործնախարարությունը հայտարարել է, որ «այդ գործողությունը Ռուսաստանի Դաշնության հերթական անօրինական արարն է Վրաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ, որն ամբողջովին հակասում է միջազգային իրավունքի նորմերին և սկզբունքներին»։

«Օկուպացված տարածքում անցկացվող ընտրություններն անօրինական են և չեն կարող հանգեցնել որևէ օրինական արդյունքի», - ասված է Վրաստանի դիվանագիտական գերատեսչության հայտարարությունում:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Աբխազիայում նախագահական ընտրություններ են