Թաիլանդում 17-րդ հարկից ընկել և մահացել է ASOS-ի համահիմնադիրը

Թաիլանդ - Շենքը, որի 17-րդ հարկի պատշգամբից ընկել և մահացել է Քվենթին Գրիֆիթսը, 20-ը փետրվարի, 2026թ.

ASOS ընկերության համահիմնադիր Քվենթին Գրիֆիթսը մահացել է Թաիլանդի Պատտայա քաղաքում բնակարային համալիրի 17-րդ հարկի պատշգամբից ընկնելու հետևանքով։

Թաիլանդի ոստիկանությունը նշել է, որ նախնական վարկածը ինքնասպանությունն է, բռնության վերաբերյալ որևէ տեղեկություն չկա։ Ըստ իրավապահների՝ դատական գործերի հետ կապված փաստաթղթեր են հայտնաբերվել Գրիֆիթսի բնակարանում։

Վկայակոչելով Գրիֆիթսի թաիլանդցի ընկերոջը՝ ոստիկանությունը հայտնել է, որ բրիտանացուն անհանգստացնում էր նախկին կնոջ՝ իր դեմ ներկայացրած դատական հայցը։