Տայանի. Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղությունը պայմաններ կստեղծի իտալական մեծածավալ ներդրումների համար

Իտալիայի փոխվարչապետ և արտգործնախարար Անտոնիո Տայանի, արխիվ

Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղությունը պայմաններ կստեղծի տարածաշրջան իտալական մեծածավալ ներդրումներ ներգրավելու համար: Այդ մասին այսօր Բաքվում հայտարարել է Իտալիայի փոխվարչապետ, արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարար Անտոնիո Տայանին:

«Խաղաղությունը ընտրություն է, որը ճանապարհ է բացում նոր ներդրումների համար: Մեզ պետք են երկրներ, որոնք աշխարհի այս մասում բարդ պայմաններում աշխատում են հանուն խաղաղության», - APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ասել է Տայանին:

Նախարարը նշել է, որ Ադրբեջանը Իտալիայի մոտ բարեկամն է և ռազմավարական գործընկերը: Նպատակը երկու երկրների միջև տնտեսական կապերի ընդլայնումն է նաև էներգետիկ բնագավառից դուրս, ասել է Տայանին: