Տաշիրի Մեծավան գյուղում 55 տոկոսից ավելի մասնակցություն է գրանցվել

Տաշիրի ամենամեծ գյուղերից մեկում՝ Մեծավանի երեք ընտրատեղամասերում էլ 55 տոկոսից ավելի մասնակցություն է գրանցվել: Այստեղ հանձնաժողովների անդամները նշում են, որ նախորդ ընտրությունների համեմատ թեև շատ մեծ չէ տարբերությունը, բայց այս ընտրություններին ավելի շատ քվեարկողներ են եկել ընտրատեղամասեր:

Մեծավանի թիվ 25/38 տեղամասում 1 524 ընտրողից 845-ն է մասնակցել քվեարկությանը:

Մեծավանն այն գյուղն է, որտեղ նախընտրական շրջանում բախումներ էին տեղի ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամների, որոնք գյուղ էին եկել պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ, և «Ուժեղ Հայաստան»-ի աջակիցների միջև:

Այսօր Քննչական կոմիտեն հաղորդեց, որ այս միջադեպով արդեն 12-րդ անձն է ձերբակալվել, որին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան: 12 անձից 6-ը կալանավորված են, ևս 6-ը տնային կալանքի տակ են: Նրանք մեղադրվում են քարոզչություն կատարելուն խոչընդոտելու մեջ:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Մեծավանում Փաշինյանի այցին ընդառաջ խուզարկություններ են իրականացվումՆորաշենի և Մեծավանի գործով 6 անձ կալանավորվել է, 5-ը տնային կալանքի տակ է. ՔԿԼոռիում «ՔՊ-ի քարոզարշավը խոչընդոտելու» գործով վեց անձ կալանավորվել է, մեկ անձ՝ տնային կալանքի տակ էԼոռու մարզում 10 մարդ է ձերբակալվել քարոզչությանը խոչընդոտելու կասկածանքով