Տաջիկստանը ցանկանում է ռուս սահմանապահներ տեղակայել Աֆղանստանի հետ սահմանին

Տաջիկստանը բանակցում է Մոսկվայի հետ՝ Աֆղանստանի հետ սահմանին ռուս սահմանապահներ տեղակայելու շուրջ։ Այս մասին Reuters գործակալությանը հայտնել են Տաջիկստանի ուժային կառույցներին մոտ կանգնած երեք աղբյուրներ։

Դուշանբեն այս քայլին է դիմել Աֆղանստանից հարձակումների թվի աճի ֆոնին։ Նախորդ շաբաթ նման հարձակման հետևանքով Աֆղանստանի հետ սահմանին Չինաստանի հինգ քաղաքացի էր զոհվել, ևս հինգը վիրավորվել էին։

Ռուսաստանը Տաջիկստանի և Աֆղանստանի սահմանը հսկում էր 1991-ից 2005 թվականներին։ Վերջին 20 տարիներին սահմանապահ ուղեկալներում բացառապես տաջիկ զինվորականներ են տեղակայված։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Աֆղանստանում Պակիստանի հարձակման հետևանքով կան զոհեր, այդ թվում՝ երեխաներ