Թաիլանդի դպրոցներից մեկում հրաձգությունից հետո 1 զոհ, 4 վիրավոր կա․ հրաձիգը ինքնասպան է եղել

Հրաձգության վայրը Թաիլանդում, 7-ը օգոստոսի, 2026թ․

Առնվազն մեկ ուսուցիչ սպանվել է, չորս մարդ՝ վիրավորվել, Թաիլանդի դպրոցներից մեկում աշակերտի կողմից առավոտյան կատարված հրաձգության հետևանքով, որից հետո հրաձիգը ինքնասպան է եղել, Reuters-ի փոխանցմամբ՝ հայտնել են իշխանությունները։

Ոստիկանության ներկայացուցչի խոսքով՝ վիրավորների թվում մեկ ուսուցիչ և երեք աշակերտներ են։ Ըստ իրավապահների՝ ենթադրյալ հանցագործն աշակերտ էր։

«Սկզբում չմտածեցի, թե դա զենք է,- պատմել է Reuters-ի հետ զրուցած 18-ամյա աշակերտներից մեկը, - Բազմաթիվ կրակոցներ եղան։ Հետո լռություն էր: Հետո այն նորից սկսվեց»:

Արտակարգ իրավիճակների ծառայության տարածած լուսանկարներում երևում է, թե ինչպես են աշակերտները տարհանվում Բանգկոկի հյուսիս-արևմտյան արվարձանում գտնվող Դեբսիրին Նոնթաբուրի դպրոցից, մինչ շտապօգնության բրիգադները օգնություն են ցուցաբերում դեպքի վայրում։

Շրջանային իշխանությունների տվյալներով՝ նախորդ ուսումնական տարում դպրոց շուրջ 3,100 աշակերտ էր հաճախում, աշխատում՝ 147 ուսուցիչ։

Փետրվարին Թաիլանդի հարավային Հատ Յայ շրջանում էլ զինված անձի կողմից դպրոցում իրականացված հրաձգությունից դարձյալ ուսուցիչ էր զոհվել, մեկ աշակերտ՝ վիրավորվել։