Ստեփանակերտի վերջին հայ բնակչի գործը ուղարկվել է դատարան

Արցախ - Հայաթափված Ստեփանակերտը, արխիվ

Ադրբեջանի գլխավոր դատախազությունն ավարտել է Ստեփանակերտի բնակիչ Կարեն Ավանեսյանի դեմ հարուցված քրեական գործի նախաքննությունը, նյութերն ուղարկվել են դատարան։

Ադրբեջանցի իրավապահների պնդմամբ՝ 58-ամյա Ավանեսյանը սեպտեմբերի 14-ին իբր փորձել է Ստեփանակերտի կենտրոնում ահաբեկչական գործողություն իրականացնել, ինչի արդյուքնում ոստիկաններ են վիրավորվել։ Միջադեպը տեղի է ունեցել այն պահին, երբ Ստեփանակերտում է գտնվել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

Ավանեսյանին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանի քրեական օրենսգրքի միանգամից յոթ հոդվածներով։ Դատավարությունը կայանալու է Գյանջա քաղաքում, դրա մեկնարկի ժամկետները չեն նշվում։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Ստեփանակերտում կատուներին կերակրող Կարեն Ավանեսյանը՝ Բաքվի ներկայացրած «ահաբեկիչ»Ըստ Ադրբեջանի ոստիկանության՝ Ստեփանակերտում ձերբակալվել է հայազգի Կարեն Ավանեսյանը, նա ձերբակալության ժամանակ վիրավորվել է