Ստեղծվել է Գազայի խաղաղության խորհուրդ. Թրամփ

Գազան Ամանորին, 2025թ.

Ստեղծվել է Գազայի խաղաղության խորհուրդ, հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:

Անդամների անունները, նրա խոսքով, շուտով կհայտարարվեն, բայց Թրամփը վստահեցրել է, որ սա ամենամեծ և ամենահեղինակավոր խորհուրդն է, որը երբևէ ստեղծվել է որևէ տեղ:

ԱՄՆ նախագահը նաև հայտարարել է, որ աջակցում է Գազայում վերջերս նշանակված «Պաղեստինյան տեխնոկրատական կառավարությանը»:

Վաշինգտոնը Գազայում հայտարարել է հրադադարի երկրորդ փուլի մեկնարկի մասին:

Իսրայելը և Արևմուտքի կողմից ահաբեկչական ճանաչված «Համաս»-ը հոկտեմբերին ստորագրել են Թրամփի ծրագիրը, որով սահմանվում է, որ պաղեստինյան տեխնոկրատական մարմինը կգտնվի միջազգային «խաղաղության խորհրդի» վերահսկողության տակ: Այն վերահսկելու է Գազայի կառավարումն անցումային շրջանում: