Սթարմերը հայտարարել է իր հրաժարականի մասին

Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերն այսօր հայտարարել է հրաժարական տալու մասին, իսկ նոր առաջնորդը կընտրվի մինչև սեպտեմբերին խորհրդարանի վերադարձը՝ ճանապարհ բացելով, որ Բրիտանիան վերջին 10 տարում ունենա իր յոթերորդ առաջնորդին:

Բրիտանական քաղաքականության մեջ քաոսին վերջ դնելու խոստում տված և խորհրդարանական ընտրություններում տարած ջախջախիչ հաղթանակից երկու տարի անց Սթարմերն ասաց՝ հստակ է, որ իր կուսակցությունը ցանկանում է, որ նա հեռանա։

Սթարմերին փոխարինելու համար թեկնածուների առաջադրումները կսկսվեն հուլիսի 9-ին։ Նրա մրցակից Էնդի Բուրնհամը համարվում է առաջատար թեկնածուն։ Լեյբորիստական կուսակցության պատգամավոր Էնդի Բուրնհամը Սթարմերի հայտարարությունից ժամեր անց ասաց, որ առաջադրվելու է վարչապետի պաշտոնում:

«Իմ կուսակցության կողմից հիմա հնչող հարցը հետևյալն է՝ արդյո՞ք ես լավագույն դիրքում եմ գտնվում, որպեսզի կարողանամ մեզ տանել դեպի հաջորդ խորհրդարանական ընտրություններ: Ես լսել եմ խորհրդարանական կուսակցության պատասխանը, և ես մեծ արժանապատվությամբ ընդունում եմ այդ պատասխանը», - ասել է Սթարմերը:

Նախօրեին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հրաժարական կներկայացնի.

«Քիր Սթարմերը հրաժարական կներկայացնի Միացյալ Թագավորության վարչապետի պաշտոնից», - սոցցանցում գրել էր ԱՄՆ նախագահը՝ նշելով, որ վարչապետ Սթարմերը «լիովին ձախողվել է երկու շատ կարևոր հարցերում՝ միգրացիա և էներգետիկա»:

«Նրան մաղթում եմ ամենայն բարիք», - հավելել էր Սպիտակ տան ղեկավարը։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Սթարմերը հրաժարական կներկայացնի․ ԹրամփՍթարմերը վաղը կարող է հրաժարական տալ․ Observer