Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ: Նա նշել է Հորմուզի նեղուցով նավագնացության վերականգնման ծրագիր մշակելու անհրաժեշտության մասին, հայտնում է Դաունինգ Սթրիթը։
«Նրանք համաձայնել են, որ այժմ, երբ հրադադար է հաստատվել և համաձայնություն է ձեռք բերվել նեղուցը բացելու վերաբերյալ, մենք գտնվում ենք լուծում գտնելու հաջորդ փուլում», - ասվում է հայտարարության մեջ:
Հեռախոսազրույցը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ Սթարմերը գտնվում էր Կատարում՝ տարածաշրջան կատարած եռօրյա այցի շրջանակներում։
«Առաջնորդները քննարկել են նավագնացության հնարավորինս արագ վերականգնման գործնական ծրագրի անհրաժեշտությունը», - նշված է հայտարարությունում։