Ստամբուլում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների նախագահների հանդիպումը

Ստամբուլում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների նախագահներ Ալեն Սիմոնյանի ու Սահիբա Գաֆարովայի հանդիպումը: Այս մասին հաղորդում է ադրբեջանական APA գործակալությունը։

Հանդիպումը տեղի է ունենում Ստամբուլում՝ Միջխորհրդարանական միության 152-րդ վեհաժողովի շրջանակում:

Այլ մանրամասներ առայժմ չեն հաղորդվում:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Սիմոնյանը և Գաֆարովան ողջունել են վաշինգտոնյան համաձայնությունները և հարաբերությունների կարգավորման քայլերը