Ստամբուլում հանդիպել են ԵԱՀԿ ԽՎ-ում Հայաստանի և Ադրբեջանի պատվիրակությունները

Լուսանկարը՝ ԱԺ լրատվականի

ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի 23-րդ աշնանային նստաշրջանի շրջանակում Ստամբուլում այսօր կայացել է Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանական պատվիրակությունների հանդիպում՝ երկու երկրների խորհրդարանների նախագահների միջև մեկ ամիս առաջ Ժնևում ձեռք բերված պայմանավորվածության հիման վրա:

Ազգային ժողովի լրատվականի փոխանցմամբ՝ կողմերն ընդգծել են Վաշինգտոնի գագաթնաժողովի դրական դերը և կարծիքներ են փոխանակել ձեռք բերված պայմանավորվածությունների, Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության ամրապնդմանն ուղղված հաջորդ քայլերի, ինչպես նաև գործընթացին երկու երկրներում խորհրդարանական աջակցության կարևորության վերաբերյալ:

Անդրադարձ է կատարվել նաև երկու երկրների միջև վստահության ամրապնդման միջոցառումների իրականացման գործում խորհրդարանների դերին: Երկուստեք շեշտվել է միջազգային կազմակերպություններում խորհրդարանականների միջև կառուցողական երկխոսության կարևորությունը, ասված է հաղորդագրությունում:

Լուսանկարը՝ ԱԺ լրատվականի

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

«Ադրբեջանական պատվիրակություններն այցելելու են Հայաստան, հայկական պատվիրակություններն՝ Ադրբեջան». ՍիմոնյանԽոսույթի տարբերության խնդիր է. Սիմոնյանը Գաֆարովային հարցրել է «Զանգեզուրի միջանցք» տերմինի մասինՍիմոնյանը և Գաֆարովան ողջունել են վաշինգտոնյան համաձայնությունները և հարաբերությունների կարգավորման քայլերը