Ստամբուլում երկրաշարժի հետևանքով առնվազն 151 մարդ է վիրավորվել

Թուրքիա - Մարդիկ երկրաշարժի պատճառով տներից դուրս են եկել, Ստամբուլ, 23-ը ապրիլի, 2025թ.

Ստամբուլում այսօր առնվազն 151 մարդ է վիրավորվել ուժգին՝ 6,2 մագնիտուդով երկրաշարժի հետևանքով։ Էպիկենտրոնը եղել է շուրջ 16 միլիոն բնակչություն ունեցող քաղաքի Սիլիվրի թաղամասում՝ Մարմարա ծովում։

Խոշոր փլուզումների մասին տեղեկություններ չկան։ Կառավարությունը հաղորդել է, որ վիրավորներից շատերը վնասվածքներ են ստացել, երբ խուճապի մեջ դուրս են նետվել բարձրահարկերից, որևէ մեկի առողջական վիճակը ծայրահեղ չէ։

Երկու տարի առաջ Թուրքիայում աղետալի երկրաշարժ էր գրանցվել՝ Սիրիայի հետ սահմանին, որն ավելի քան 55 հազար մարդու կյանք էր խլել, ավելի քան 107 հազարը վնասվածքներ էին ստացել։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ 6,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ՝ Ստամբուլում