Սպիտակ տունը հրապարակել է մի շարք երկրներում ԱՄՆ դեսպանների պաշտոնում առաջադրված անձանց անունները։
Առաջադրումների թվում է նաև Ադրբեջանում ԱՄՆ դեսպանի թեկնածությունը։
Այդ պաշտոնում Թրամփի վարչակազմն առաջադրել է Ալեքսանդր Օլդենի թեկնածությունը։
2020 թվականի դեկտեմբերից Օլդենը զբաղեցրել է Պետդեպարտամենտի կազմում գործող Հակամարտությունների և կայունացման գծով գրասենյակի ղեկավարի պաշտոնը։ Գրասենյակը լուծարվել էր 2025-ի ամռանը՝ Պետդեպարտամենտի ներքին բարեփոխումների ընթացքում։
Օլդենը նախկինում աշխատել է նաև ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդում և Պենտագոնում։
Պաշտոնանկությունից հետո դիվանագետը համագործակցում է Վաշինգտոնում գործող մի շարք վերլուծական կառույցների՝ այդ թվում Ատլանտյան խորհրդի և Ռազմածովային հետազոտությունների կենտրոնի հետ։