ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը Սպիտակ տան շինարարական աշխատանքների վրա նախատեսում է ծախսել առնվազն 900 միլիոն դոլար։ Լուրը հաղորդում է Washington Post-ը:
Նախագիծը վերաբերում է Սպիտակ տան նոր պարասրահի կառուցմանը։ Թրամփը դրա արժեքն ի սկզբանե գնահատել էր մոտ 200 միլիոն դոլար, սակայն այժմ Washington Post-ը հայտնում է, որ շինարարության և հարակից աշխատանքների ընդհանուր արժեքը կարող է կազմել առնվազն 900 միլիոն դոլար։
Վարչակազմը պնդում է, որ նախագիծը ֆինանսավորվում է մասնավոր միջոցներով, սակայն դրա մասշտաբն ու արժեքը արդեն իսկ քննադատության են արժանացել։