Սոնա Մնացականյանի վրաերթի գործով դատավճիռը մտավ ուժի մեջ. Վճռաբեկը վարույթ չի ընդունել բողոքները

Վճռաբեկ դատարանի որոշմամբ՝ Սոնա Մնացականյանի վրաերթի գործով տուժողի ներկայացուցչի և մեղադրյալի պաշտպանների վճռաբեկ բողոքները վարույթ ընդունելը մերժվել է, ուստի մեղադրյալ Արամ Նավասարդյանի նկատմամբ կայացված դատավճիռը մտել է օրինական ուժի մեջ։ Այս մասին Ֆեյսբուքում գրել է տուժող կողմի փաստաբան Րաֆֆի Ասլանյանը:

Այս տարվա մայիսի 19-ին Վերաքննիչ դատարանն անփոփոխ թողեց 4 տարի առաջ Սոնա Մնացականյանին վրաերթի ենթարկած մայոր Արամ Նավասարդյանի պատիժը՝ 1 տարի 6 ամսվա ազատազրկում:

Մահացած 28-ամյա հղի կնոջ ծնողները վարչապետ Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյան մեքենայի վարորդի համար ավելի խիստ՝ 4 տարվա ազատազրկում են պահանջում:

Երկու կողմերն էլ դատարանի վճիռը բողոքարկել էին Վճռաբեկում:

Ողբերգությունից 4 տարի անց ոչ վարորդը, ոչ էլ որևէ այլ անձ փաստացի պատիժ չի կրել, քանի դեռ կողմերը բողոքարկում էին դատարանի վճիռը, այն դեռ վերջնական ուժի մեջ չէր մտել:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Վերաքննիչը անփոփոխ թողեց Արամ Նավասարդյանի պատիժը՝ 1,5 տարվա ազատազրկում«Ոչ մեկը չի պատժվել, ազատության մեջ որևէ մեկը մեղքի ծանրություն չի զգա». Սոնա Մնացականյանի հայր4 տարի անց՝ Սոնա Մնացականյանի գործը դեռ վերջնական վճռի փուլում