Այսօր առավոտյան Սմոլենսկի մարզի Ռուդնյա և Գոլինկի կայարանների միջև բախվել են բեռնատար և բենզին տեղափոխող գնացք, վթարի հետևանքով շոգեքարշը և 18 բենզինային վագոններ դուրս են եկել գծերից և վառվել։
Շոգեքարշի անձնակազմը վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, հայտնում է Մոսկվայի երկաթուղիները։
Այսօր միջադեպ է տեղի ունեցել նաև Պսկովի մարզի երկաթուղային կայարաններից մեկում, նահանգապետի խոսքով՝ գծերի վրա պայթյուն է տեղի ունեցել, տուժածներ չկան։ Այլ մանրամասներ հայտնի չեն։