Սլովակիայում երկու արագընթաց գնացքների բախման հետևանքով կա շուրջ 100 վիրավոր

Սլովակիա, արխիվ

Սլովակիայում երկու արագընթաց գնացքների բախման հետևանքով շուրջ 100 մարդ է վիրավորվել, զոհերի մասին տեղեկություններ դեռևս չկան։

Տեղում աշխատող փրկարարները, սակայն, լրագրողներին հայտնել են, որ առնվազն երկու մարդ գտնվում է ծանր վիճակում։

Վթարը տեղի է ունեցել Սլովակիայի հարավ-արևելքում գտնվող Յաբլոնով նադ Տուրնոու գյուղի մոտ՝ Հունգարիայի սահմանի մերձակայքում։

Ներքին գործերի նախարարության հրապարակած նախնական տեղեկատվությունը ենթադրում է, որ վարորդներից մեկը չի կարողացել զիջել ճանապարհը մյուսին։