Ավան վարչական շրջանում իշխանական «Քաղաքացիական պայմանագրի» ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանը բնակիչների հետ զրույցը սկսեց սիրո խոստովանությամբ, խոսեց վեհ արժեքների՝ սիրո, կրթության, համերաշխության մասին... րոպեներ անց, սակայն, վարչապետի բառապաշարը կոշտ երանգներ ստացավ։
«Ժողովրդին մարմնավաճառի դիրքում են ուզում դնեն նրանք»,- «նրանք» ասելով՝ Փաշինյանը ընդդիմադիր երեք ուժերին նկատի ուներ՝ իր ձևակերպմամբ՝ «եռագլուխ հրեշին», որոնց գործողություններին այսօր նոր բնութագիր տվեց.
«Էդ ընտրակաշառատուների քոքը պիտի կտրվի։ Մարդկանց փողը տալիս են, ցուցակներ են կազմում, հետևներից ասում են՝ էդ շուն ու շանգյլալները, հետևից նկարագրում են մարմնավաճառի ու կլիենտի հարաբերությունները։ Սա է սրանց պատկերացումը Հայաստանի մասին»,- իր ելույթում ասաց Նիկոլ Փաշինյանը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
«Որ պահին ժողովուրդը որոշի, որ ես պետք է հեռանամ, նույն պահին կհեռանամ՝ սուսուփուս». ՓաշինյանԻսկ ինքը՝ ժողովրդի ծառան է, վստահեցնում էր վարչապետն ավանցիներին։ Այս ընտրություններում էլ ժողովրդին հորդորեց տեր կանգնել խաղաղությանը, որը ընդդիմությունը, Փաշինյանի համոզմամբ, ուզում է սպանել։ Նորից ակնարկեց՝ պատերազմ կլինի, եթե Ադրբեջանի հետ իր բանակցած խաղաղությունը վերաբանակցվի։
«Դուք, որ ուժ եք ճոճելու, բա մեր երկրի դեմ էլ են ուժ ճոճելու, ո՞վ է գնալու: Կալուգացու վեց զորակոչիկներից ոչ մեկը բանակ չի գնացել, Ռոբերտ Քոչարյանի տղեքը ծառայել են Երևանի Նալբանդյան փողոցում, իսկ Գագիկ Ծառուկյանի տղեն մարտական մեծ ուղի ունի անցած. Առինջում, Ավանում սրա-նրա վրա կրակելով, Երևանում կրակելով...»,- քարոզարշավի ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը:
Մի քանի օր առաջ էլ միլիարդատեր ընդդիմադիր գործիչ Սամվել Կարապետյանի տոհմի զավակներին էր հիշել Պաշտպանության նախարարը՝ հարց բարձրացնելով՝ ինչու նրա գերդաստանի տղաները չեն վիրավորվել կամ նահատակվել հանուն Հայաստանի։ Ավելի վաղ վարչապետը «Բագավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդի հետախուզվող որդուն էր սպառնացել հետևյալ խոսքերով՝ «Ծառուկյան Գագիկ, լեզուդ երկարել ա, լակոտիդ բռնելու ենք»։ Իսկ Քոչարյան-Փաշինյան հեռակա վեճը վաղուց արդեն անցել է գրական խոսույթի սահմանները։
Այսօր ՔՊ-ի քարոզին մասնակցող ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը «Ազատության» հարցին, թե ինչքան դեռ կարող է իջնել քաղաքակրթության սանդղակը, մեղքի սլաքներն ուղղեց ընդդիմությանը.
«Փորձվում է սանդղակը դնել թուրք, դավաճան, հողատու, համբալ, այս բառապաշարը օգտագործելով: Ռոբերտ Քոչարյանն ասաց առաջինը, [համբալ բառի մասին է խոսքը.- խմբ.] որին ի պատասխան արձագանք եղավ։ Եվ ինքը հասկացավ, որ պետք է խելոք մնա, և ինքը հիմա խելոք է մնում ինչ-որ չափով, քանի դեռ ինքը խելոք է մնում, էդ բառապաշարը չի օգտագործվում....Կներեք, էլի էդ մահվան թվերը շատացնելու գործը, մենք ընդդիմություն ենք եղել, մենք ասենք, որ մարտի 1-ին ոչ թե Ռոբերտ Քոչարյանի հետ կապված է 10 զոհ, այլ կապված է 11 զոհ, երբևիցե տենց բան լսե՞լ եք, ո՞նց կարելի է ֆիքսված քրեական գործով 3833 ֆիքսված զոհն ասել 5000 և ավելի։ Ես մեռա ասելով՝ բոլոր էդ մարդիկ, ովքեր տենց բան են ասում, իրենք սրիկա են»,- հայտարարեց ԱԺ նախագահը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Նարեկ Կարապետյանի պնդմամբ՝ ատելության խոսքը իշխող ուժն է գեներացնումԱվելի վաղ էլ, ընդդիմադիրներն էին հակադարձում, թե ատելության խոսքը իշխող ուժն է գեներացնում.
«Իրենք միշտ խոսում են մահերից, իրենք բերում են մահեր»,- հայտարարել է «Ուժեղ Հայաստանի» ընտրացուցակը գլխավորող Նարեկ Կարապետյանը:
«Հայաստան» դաշինքի առաջնորդ, երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն էլ ասել է. «Այն, ինչ անում է ինքը [խոսքը վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասին է,-խմբ.]ատելության խոսք է ուղղում ժողովրդին և վիրավորում է 1000-ավոր մարդանց, այ դրա պատասխանը պետք է տալ»:
Իսկ մինչ այդ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է. «Մարդը ՀՀ-ում պետք է սիրի մարդուն։ Սա է առաջին քրիստոնեությունը ընդունած պետության հիմնական և առանցքային իմաստը»:
Վարչապետին Ավանում ևս շրջապատել էին երեխաները. քարտեզ, սրտաձև թխվածք ու սելֆիներ...ՔՊ առաջնորդի քարոզարշավում սա արդեն առանձին օրակարգ է դարձել։