Սիրիայում տոնում են Ասադի ռեժիմի տապալման մեկ տարին

Սիրիա, արխիվ

Սիրիան նշում է Բաշար ալ-Ասադի երկարամյա վարչակազմի տապալման առաջին տարեդարձը, մինչ երկիրը փորձում է վերագտնել կայունությունն ու վերականգնվել՝ տարիներ տևած ներքաղաքական պատերազմից հետո։

Տոնակատարություններ են նախատեսված Դամասկոսի կենտրոնական հրապարակում ու Հալեպում, սպասվում են նաև ռազմական շքերթներ։

Ասադը Սիրիայից հեռացավ Ռուսաստան մեկ տարի առաջ, երբ ապստամբները Սիրիայի նոր նախագահ Ահմեդ Ալ-Շարաայի հրամանատարությամբ գրավեցին Դամասկոսը:

Այսօրվա տոնական միջոցառումները սկսելով Ումայադ մզկիթում աղոթելով՝ Ալ Շաարան խոստացել է կառուցել արդար և ուժեղ Սիրիա։

Անցած մեկ տարում նա հարաբերություններ է հաստատել ԱՄՆ-ի հետ, ստացել Պարսից ծոցի արաբական երկրների և Թուրքիայի աջակցությունը և հեռացել է Ասադի կողմնակիցներից՝ Իրանից և Ռուսաստանից։ Արևմտյան պատժամիջոցները մեծ մասամբ վերացվել են։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ասադը Ռուսաստանում է և նրան այստեղ անվտանգ է․ Ռյաբկով
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ասադի ռեժիմի տապալման «արտաքին թիվ մեկ հանգամանքը նաև այն է, որ Ռուսաստանը խրվել է Ուկրաինայում»․ փորձագետ