Սիրիայում հայտնաբերված միջուկային նյութը վտանգավոր չէ, վստահեցնում է երկրի ԱԳ նախարարը

Սիրիայի ԱԳ նախարար Ասաադ ալ-Շիբանի, արխիվ

Սիրիայում չբացահայտված վայրում հայտնաբերված միջուկային նյութը վտանգավոր չէ և կմնա Սիրիայի վերահսկողության ներքո՝ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության երաշխիքների պայմաններով։ Այս մասին հայտարարել է Սիրիայի արտգործնախարար Ասաադ ալ-Շիբանին Դամասկոսում ԱԷՄԳ-ի ղեկավար Ռաֆայել Գրոսիի հետ համատեղ ասուլիսում:

Սիրիան իրավունք ունի այդ նյութն օգտագործել քաղաքացիական և խաղաղ նպատակներով, հավելել է ալ-Շիբանին:

2024 թվականի վերջին նախագահ Բաշար ալ-Ասադի իշխանությունից հեռացվելուց հետո Սիրիայի նոր իշխանությունները պարտավորվել են համագործակցել ՄԱԿ-ի միջուկային վերահսկողության մարմնի հետ՝ Ասադների ընտանիքի տասնամյակների իշխանությունից ժառանգած միջուկային գործունեության հարցերը կարգավորելու համար։

Գրոսին ասել է, որ գործակալությունը կարողացել է մուտք գործել տվյալ տարածք, երբ Սիրիայի կառավարությունն այդ մասին տեղեկացրել է իրենց։