Սիրիան նախատեսում է հունիսի 2-ից վերագործարկել իր ֆոնդային բորսան

Սիրիա, արխիվ

Սիրիան նախատեսում է հունիսի 2-ից վերագործարկել իր ֆոնդային բորսան, հաղորդում է պետական ՍԱՆԱ լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով ֆինանսների նախարար Յիսր Բարնիեին։

ՍԱՆԱ-ն հայտնում է, որ Սիրիայի ֆոնդային բորսան դադարեցրել էր առևտրային գործունեությունը դեկտեմբերի 5-ին՝ ներդրող ընկերությունների գործառնական և ֆինանսական վիճակը գնահատելու անհրաժեշտության պատճառով։

Դեկտեմբերին ապստամբները տապալել էին նախկին նախագահ Բաշար ալ-Ասադին։