Սիրիան և Ռուսաստանը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել, որը կարգավորում է Տարտուսում և Հմեյմիմում գտնվող ռուսական ռազմակայանների ապագան, ըստ սիրիական պետական լրատվական գործակալության՝ այսօր հայտնել է Սիրիայի արտաքին գործերի նախարարությունը:
Նախարարությունը SANA-ին հայտնել է, որ երկու երկրները հուշագրի շրջանակում կսկսեն վերակազմավորել Ռուսաստանի ներկայությունը Սիրիայի ափամերձ հատվածում՝ 18 ամիս տևած ինտենսիվ բանակցություններից հետո։
Նախարարությունը չի մանրամասնել, սակայն, թե կոնկրետ ինչ է ենթադրում այդ վերակազմավորումը։
Մեկուկես տարի տևած բանակցություններից հետո ձեռք բերված փոխըմբռնման հուշագրով «գործընթացն ավարտելու համար սահմանվել է առավելագույնը երեք ամիս ժամկետ», -հավելել է SANA-ն։
Մինչ այդ, երկու ռազմակայաններում գտնվող քաղաքացիական նշանակության օբյեկտները կփոխանցվեն Դամասկոսի վերահսկողությանը։
Սիրիայում 13 տարի տևած հակամարտության ընթացքում Ռուսաստանը Ասադի առանցքային դաշնակիցն էր և նրան տրամադրել է կարևոր ռազմական աջակցություն, որը թույլ է տվել նախկին առաջնորդի ուժերին պահպանել իշխանությունը։
2024 թվականին Ասադի իշխանության հեռացումը լուրջ հարված հասցրեց տարածաշրջանում Մոսկվայի ազդեցությանը։ Այդ ժամանակից ի վեր նախագահ Վլադիմիր Պուտինը փորձում է հարաբերություններ զարգացնել Դամասկոսի նոր իշխանությունների հետ՝ ռազմակայանների ապագան ապահովելու նպատակով։
Ե՛վ Հմեյմիմի, և՛ Տարտուսի ռազմակայանները շարունակել են գործել բանակցությունների ողջ ընթացքում։