Սիմոնյանը և Գաֆարովան ողջունել են վաշինգտոնյան համաձայնությունները և հարաբերությունների կարգավորման քայլերը

Լուսանկարը՝ ՀՀ ԱԺ լրատվականի

Ժնևում անցկացվող Միջխորհրդարանական միության 151-րդ վեհաժողովի շրջանակում տեղի է ունեցել Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի և Ադրբեջանի խորհրդարանի նախագահ Սահիբա Գաֆարովայի հանդիպումը:

ԱԺ լրատվականի փոխանցմամբ՝ խոսնակները ողջունել են օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ձեռք բերված պայմանավորվածությունները և հարաբերությունների կարգավորման ուղղությամբ իրականացվող քայլերը:

Զրուցակիցներն ընդգծել են կառուցողական երկխոսությունը շարունակելու կարևորությունը և պատրաստակամություն հայտնել աջակցելու խորհրդարանական մակարդակում վստահության ամրապնդմանն ուղղված քայլերի իրագործմանը, ասված է հաղորդագրությունում:


ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Ժնևում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների նախագահների հանդիպումըԱլեն Սիմոնյանը Ժնևում կհանդիպի ադրբեջանցի իր գործընկերոջը