Սի Ծինփինը BRICS-ին կոչ է անում խաղաղարար դեր ստանձնել Մերձավոր Արևելքում

Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին, Չինաստանի նախագահ Սի Ծինփինը և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը BRICS-ի գագաթնաժողովում, Նյու Դելի, 12-ը սեպտեմբերի, 2026թ.

Չինաստանի նախագահ Սի Ծինփինը BRICS-ին կոչ է արել որպես խաղաղարար հանդես գալ Մերձավոր Արևելքի հակամարտությունում:

Նյու Դելիում կազմակերպության գագաթնաժողովում Չինաստանի նախագահը վստահեցրել է, որ Պեկինն այդ գործում կաշխատի BRICS-ի մյուս անդամների հետ, քանի որ «պատերազմը միջազգային հանրության շահերից չի բխում», փոխանցում է Reuters լրատվական գործակալությունը:

BRICS-ին անդամակցում են Բրազիլիան, Ռուսաստանը, Հնդկաստանը, Չինաստանը, Հարավաֆրիկյան Հանրապետությունը, Եգիպտոսը, Եթովպիան, Իրանը, Սաուդյան Արաբիան, Արաբական Միացյալ Էմիրությունները և Ինդոնեզիան: Այս երկրներում աշխարհի բնակչության մոտ 40 տոկոսն է և համաշխարհային տնտեսության գրեթե մեկ քառորդը:

Չինաստանի նախագահը դաշինքը որակել է «առաջատար խումբ» Գլոբալ հարավում:

Սի Ծինփինը հայտնել է, որ Չինաստանը եկող տարի ստանձնելու է BRICS-ի նախագահությունը և հյուրընկալելու է կազմակերպության 19-րդ գագաթնաժողովը:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

BRICS Դելիի գագաթնաժողովը հռչակագիր ընդունեցՊուտինը եռօրյա աշխատանքային այցով ժամանել է Հնդկաստան