Շվեյցարիայում հրդեհի հետևանքով զոհերի թվում դեռահասներ կան

Շվեյցարական Կրան-Մոնտանա լեռնադահուկային հանգստավայրում Ամանորի գիշերը տեղի ունեցած հրդեհի հետևանքով զոհվածների թվում կան դեռահասներ:

Ինչպես գրում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով ոստիկանությանը, կիրակի օրը նույնականացվել են ևս 16 զոհվածների մարմինները, որոնց թվում են Շվեյցարիայի, Իտալիայի, Ֆրանսիայի, Թուրքիայի և Ռումինիայի քաղաքացիներ:

Նրանց թվում են 16-18 տարեկան 10 դեռահասներ։ Այս պահին ճանաչվածներից ամենաերիտասարդը Շվեյցարիայի 14-ամյա քաղաքացի է, մահացածների թվում եղել են նաև երկու 15-ամյա աղջիկներ:

Շվեյցարիայում հնգօրյա սուգ է հայտարարվել ողբերգության կապակցությամբ:

Le Constellation բարում բռնկված հրդեհի հետևանքով զոհվել է մոտ 40 մարդ, ևս 119-ը վիրավորվել են: