Շվեդիան հաղորդում է ռուսական լրտեսական գործողություն բացահայտելու մասին

Ստոկհոլմում Ռուսաստանի դեսպանատունը, արխիվ

Շվեդիայի անվտանգության ծառայությունը՝ SAPO-ն, հայտարարել է, որ խափանել է ռուսական լրտեսական գործողություն, որի նպատակն էր ազդել երկրում որոշումների կայացման վրա և վարկաբեկել Շվեդիային։

SAPO-ի հաղորդմամբ՝ գործողությունը ղեկավարել է Ռուսաստանի Արտաքին հետախուզության ծառայությունը, և դրանում ներգրավված են եղել երեք անձինք, որոնք գործել են դիվանագիտական անձեռնմխելիության ներքո։

«Նրանք այլևս Շվեդիայում չեն», - առանց հավելյալ տեղեկություններ հայտնելու հավելել է Շվեդիայի անվտանգության ծառայությունը։

Ռուսաստանի դեսպանատունը Ստոկհոլմում Reuters-ի հարցմանը չի արձագանքել։