Շոյգու․ «Հայաստանը ՀԱՊԿ-ի գործունեությանը չի մասնակցում մտացածին պատճառներով»

«Հայաստանն ամեն անգամ, չմասնակցելով ՀԱՊԿ հավաքներին, մտացածին պատճառներ է մատնանշում»,- այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն։

Ռուսաստանցի պաշտոնյայի պնդմամբ՝ «Վերջերս հայկական կողմը նույնիսկ իրեն նեղություն չի տալիս և չի փոխում պատճառաբանությունը։ Մշտապես նույն պատճառն է նշվում՝ Ղարաբաղի շուրջ հայ-ադրբեջանական կոնֆլիկտին ՀԱՊԿ թույլ արձագանքը, ավելի ճիշտ՝ դրա բացակայությունը»,- նշել է Շոյգուն։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Մեր հայ գործընկերները պաշտպանություն են փնտրում սպառնալիքի անմիջական աղբյուրից. Շոյգու

«ՀԱՊԿ-ը պաշտպանական կազմակերպություն է։ Այն արձագանքում է այն ժամանակ, երբ իրեն դիմում են՝ այս կամ այն պետության վրա հարձակման պատճառով»,- նշել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարը։