Շոն Փենն Ուկրաինայում ստացել է «Օսկարին» փոխարինող արձանիկ

ԱՄՆ դերասան Շոն Փենն Ուկրաինայում ստացել է «Օսկար» մրցանակին փոխարինող արձանիկ, քանի որ չի կարողացել մասնակցել մրցանակաբաշխությանը Հոլիվուդում, նա փոխարենը մեկնել էր Կիև։

Ուկրաինական երկաթուղային ընկերության գործադիր տնօրեն Օլեքսանդր Պերծովսկին X հարթակում հրապարակել է տեսանյութ, որտեղ նա 65-ամյա դերասանին հանձնում է մետաղական արձանիկ, որը ձևով հիշեցնում է «Օսկար» մրցանակը։

Տեսանյութում նշվում է, որ արձանիկի նյութը ստացվել է ռուսական հարվածից վնասված գնացքի մի հատվածից։

«Մենք չէինք կարող մեր մեծ ընկերոջը «Ուկրաինական երկաթուղիների» հավատարիմ ուղևորին թողնել առանց մրցանակի», - գրել է նա X-ում։

Փենը շնորհակալություն է հայտնել «երկաթյա Օսկարի» համար, ինչպես այն անվանել էր երկաթուղու ղեկավարը։ Արձանիկի վրա, ըստ հրապարակված լուսանկարի, գրված է. «Մենք այն չենք հալեցրել զենքի»։

Փենը բաց էր թողել իր երրորդ «Օսկարի» հանձնման արարողությունը Լոս Անջելեսում։ Նա ընտրվել էր որպես լավագույն երկրորդ պլանի դերասան՝ «Մեկ մարտը մյուսից հետո» քաղաքական թրիլերում ունեցած դերի համար։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Պարոն Ոչ ոքն ընդդեմ Պուտինի». 98-րդ «Օսկար»-ը՝ քաղաքական ենթատեքստերով