Միքայել Աջապահյանին Շիրակի թեմում դիմավորեցին շարականներ երգելով

Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն արդեն Գյումրում է՝ իր կեցավայրում: Այստեղ հավաքվել են հոգևորականներ, հավատացյալներ՝ դիմավորելու նրան:

Արքեպիսկոպոսը ժամանեց ոստիկանների ուղեկցությամբ: Ներկա քաղաքացիները, թեմի ներկայացուցիչները շարականներ երգելով նրան ողջունեցին:

Ներկա է նաև քաղաքապետի փոխարինող Ավետիս Առաքելյանը քաղաքապետարանի մի շարք պաշտոնյաների հետ:

Շիրակի թեմի առաջնորդն այսօր է դուրս գրվել «Իզմիրլյան» ԲԿ–ից:

8-ամսյա անազատությունից հետո Շիրակի թեմի առաջնորդն օրերս ազատվեց բանտից: Վերաքննիչ դատարանը բավարարեց պաշտպանների միջնորդությունն ու փոխեց կալանքը տնային կալանքով:

Արքեպիսկոպոսը ձերբակալվեց, ապա կալանավորվեց ամռանը: Նրան մեղադրում են իշխանությունը զավթելու կոչի համար: Բարձրաստիճան հոգևորականը մեղքը չի ընդունում, ավելին՝ քրեական գործը համարում է քաղաքական հետապնդում: