Չինաստանի Շենժեն քաղաքի «Ցիլին Շանժուան» պետական հյուրատանը մեկնարկել է Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Չինաստանի նախագահների պատմական հանդիպումը, հայտնում է BBC-ին:
Վլադիմիր Պուտինը, Դոնալդ Թրամփը և Սի Ծինփինը, ինչպես սպասվում է, կքննարկեն հարցերի լայն շրջանակ, այդ թվում՝ միջուկային զինաթափումը, Իրանի շուրջ պատերազմն ու ուկրաինական համակարտությունը:
Մինչ այդ առանձին հանդիպումներ են ունեցել Դոնալդ Թրամփն ու Վլադիմիր Պուտինը, իսկ ավելի ուշ Թրամփը հանդիպել է նաև Սի Ծինփինի հետ:
Թրամփ-Ծինփին հանդիպումը
Չինաստանի նախագահի հետ հանդիպմանը Թրամփն ասել է, որ նախագահ Սիի հետ ձևավորել են անձնական բացառիկ հարաբերություններ: «Ոմանք դժգոհ են դա լսելիս, բայց ես շատ ուրախ եմ դրա համար։ Եվ որոշ մարդիկ իրականում ոգևորված են»,- ասել է նա:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Թրամփը հանդիպում է Չինաստանի նախագահի հետԹրամփը նաև ասել է, որ երկու երկրներն արդարացիորեն են բաժանել մաքսատուրքերը: «Մենք հարաբերությունները արդար ենք դարձրել»,- ասել է նա՝ հավելելով, որ կխնդրի Սի Ծինփինին ավելին անել ամերիկացի ֆերմերների համար:
Սի Ծինփինն էլ հերթին ասել է, որ պատրաստ է համագործակցել Թրամփի հետ՝ Չինաստան-ԱՄՆ հարաբերությունները ճիշտ ուղղությամբ շարունակելու համար: Նա նշել է, որ Չինաստան-ԱՄՆ հարաբերությունները, ընդհանուր առմամբ, կայուն են և բարելավվում են:
Թրամփ-Պուտին հանդիպումը
Պուտինի օգնական Յուրի Ուշակովն ասել է, որ Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ հանդիպումը լավ է անցել, նրանք քննարկել են երկկողմ հարաբերություններին և Ուկրաինայում ստեղծված իրավիճակի կարգավորմանը վերաբերող հարցեր:
Լրագրողի ճշտող հարցին, թե արդյոք Ուկրաինան էր հանդիպման գլխավոր թեման, Ուշակովը պատասխանել է. «Կարելի է ասել՝ այո»։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Պուտինն ու Թրամփը քննարկել են Ուկրաինայի հարցն ու երկկողմ հարաբերություններըՈւշակովն նաև ասել է, որ այս հանդիպումը նախապատրաստական բնույթ ուներ եռակողմ գագաթնաժողովի համար, ապա հավելել, որ հանդիպումից հետո Պուտինը հիանալի տրամադրություն ուներ։
Ինչ սպասել եռակողմ հանդիպումից
Շենժենի պատմական հանդիպումը շատերը համեմատում են Երկրորդ համաշխարհային պատերազմի վերջին ամիսներին կայացած Յալթայի համաժողովի հետ, որի ժամանակ էլ որոշվեց Եվրոպայի ճակատագիրը։
Որոշ վերլուծաբաններ, սակայն, կարծում են, որ այս հանդիպումն էապես կտարբերվի դրանից:
Վիրջինիայի CNA Corporation-ի փորձագետ Էլիզաբեթ Վիշնիկի կարծիքով՝ նույնիսկ եթե առաջնորդները ցանկանային նման որոշումներ կայացնելու իշխանություն ունենալ, նրանք չէին կարող դրանք կյանքի կոչել, քանզի աշխարհը շատ է փոխվել:
Ավստրալական Lowy Institute-ի գիտաշխատող Բոբո Լոուի կարծիքով՝ Չինաստանը փորձում է իրեն դիրքավորել որպես Գլոբալ Հարավի առաջնորդ։ Ըստ նրա՝ տեսակետը, որ գլոբալ կառավարման հարցում կարևոր որոշումները կայացնում են այս երեք առաջնորդները, հակասում է Պեկինի նարատիվին: «Չինացիները չափազանց զգուշավոր են այդ գաղափարի նկատմամբ»,- «Ազատությանն» ասել է նա:
Հուդզոնի ինստիտուտի ավագ գիտաշխատող Ցիպորա Ֆրիդն էլ կարծում է, որ այսօրվա անդիպումից ամենաշատը կշահի Պուտինը, նույնիսկ եթե շոշափելի արդյունք չգրանցվի: Ըստ վերլուծաբանի՝ սա Պուտինին կօգնի վերականգնել իր միջազգային հեղինակությունը և դուրս գալ մեկուսացումից։ «Նա կկարողանա Ռուսաստանը ներկայացնել որպես մեծ տերություն, որը բանակցում է Ուկրաինայի ապագայի շուրջ՝ առանց մտահոգվելու մարտի դաշտում պարտության մասին», - ասել է նա։