Շահագործման է հանձնվել Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին

Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին Վրաստանի տարածքում, արխիվ

Այսօր պաշտոնապես շահագործման է հանձնվել Հայաստանը շրջանցող Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին։ Ախալքալաքում կայացած հանդիսավոր արարողությանը ներկա են եղել Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն, Ադրբեջանի թվային զարգացման և տրանսպորտի նախարար Ռաշադ Նաբիևը և Թուրքիայի տրանսպորտի և ենթակառույցների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն։

«Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու շահագործման մեկնարկը Վրաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի ռազմավարական համագործակցության ևս մեկ վկայությունն է», - հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։

Թուրքիայի տրանսպորտի նախարարի պնդմամբ` երկաթգծի շահագործումն անհնարին կլիներ «առանց երեք պետությունների ղեկավարների քաղաքական կամքի»։

Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին շահագործման էր հանձնվել 2017 թվականին։ 2023 թվականին հաղորդակցությունը դրանով դադարեցվել էր, մեկնարկել էին երկաթուղու արդիականացման աշխատանքները։ Դրանց նպատակն էր մեծացնել փոխադրվող բեռների տարողունակության ծավալը՝ հասցնելով այն տարեկան 5 միլիոն տոննայի։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Ախալքալաք–Կարս երկաթուղին բաց է Հայաստանի արտահանումների ու ներմուծումների համար. ՓաշինյանԹուրք փոխնախարար․ «Զանգեզուրի միջանցքը» և Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին կլրացնեն միմյանց»Հայաստանը շրջանցող Թբիլիսի-Կարս երկաթուղին կշահագործի համատեղ ադրբեջանա-վրացական ընկերությունը Վրաստանն ու Ադրբեջանը երկաթուղային համատեղ ընկերություն են ստեղծել