Սևաստոպոլում ԱԹՍ հարձակման հետևանքով 4 մարդ է վիրավորվել

Չորս մարդ վիրավորվել է Սևաստոպոլում՝ Ղրիմի թերակղզում, հինգհարկանի բնակելի շենքի վրա անօդաչու թռչող սարքերի հարվածից հետո, Reuters-ի փոխանցմամբ՝ հայտնել է Մոսկվայի կողմից նշանակված նահանգապետ Միխայիլ Ռազվոժաևը։

Նա ասել է, որ անօդաչու թռչող սարքերը և դրանց բեկորները ընկել են նաև հյուրանոցի, մանկապարտեզի և տասնյակից ավելի մեքենաների վրա՝ հավելելով, որ հրդեհ է բռնկվել նավթամթերքի որոշ պահեստների մոտ գտնվող խոտածածկ տարածքում, կրակը մարվել է։