Սև ծովում 4 հնդիկ նավաստիների մահից հետո Հնդկաստանի ԱԳՆ է կանչվել ռուս դիվանագետը

Ուկրաինայի ռազմածովային ուժերի կողմից 2026թ. հուլիսի19-ին հրապարակված լուսանկարում՝ Սև ծովում «Golden Leo» քաղաքացիական բեռնատար նավը։

Սև ծովում ռուսական հրթիռային հարվածի հետևանքով չորս հնդիկ նավաստիների զոհվելուց հետո Հնդկաստանի արտգործնախարարություն է կանչվել ռուս բարձրաստիճան դիվանագետը։

Ռուսաստանի գործերի ժամանակավոր հավատարմատար Վլադիմիր Լադանովին Հնդկաստանի իշխանություններն իրենց «խորը մտահոգությունն» են հայտնել, նաև նշվել է, որ առևտրային նավերի թիրախավորումը և դրա հետևանքով քաղաքացիական անձանց զոհվելը «անընդունելի է»։

Բեռնատար նավը, որի վրա զոհվել են հնդիկ նավաստիները, հեռանում էր ուկրաինական նավահանգստից։

«Նման հարձակումները խաթարում են միջազգային ծովային առևտրի անվտանգությունը, ապահովությունն ու կայունությունը»,-հայտարարել է Հնդկաստանի արտգործնախարարությունը։

Ուկրաինան հայտնել էր, որ Ռուսաստանը կիրակի օրը երեք թևավոր հրթիռով հարվածել է «Golden Leo» նավին, որի անձնակազմը բաղկացած էր Հնդկաստանի ու Սիրիայի քաղաքացիներից։ Հարձակման հետևանքով զոհվել էր 10 մարդ, այդ թվում՝ չորս հնդիկ։

Հնդկաստանը նավաստիների կորուստներ է ունեցել նաև Իրանի պատերազմի ընթացքում և այդ կապակցությամբ բողոքներ է ներկայացրել ինչպես ԱՄՆ-ին, այնպես էլ Իրանին։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Կիևից հայտնում են՝ Սև ծովում բեռնատար նավի վրա ռուսական հարվածից զոհերի թիվը հասել է 10-ի