Սև ծովում ուկրաինացիները «Ռոսատոմ»-ի կոնտեյներային նավ են խորտակել

Ուկրաինական զինուժի հարվածից հետո այրվող ռուսական նավ Սև ծովում, արխիվ

«Ռոսատոմ»-ին պատկանող «Յանինա» ջերմանավը Սև ծովում խորտակվել է Ուկրաինայի զինված ուժերի երկու դրոնների հարձակման հետևանքով, հաղորդել է ռուսաստանյան պետական կորպորացիայի ղեկավար Ալեքսեյ Լիխաչյովը:

Նրա փոխանցմամբ՝ նավը հարձակման է ենթարկվել Նովոռոսիյսկից 130 մղոն հեռավորության վրա: «Դա ամենասովորական խաղաղ կոնտեյներային նավ էր, որ նավարկում էր միջազգային ջրերում և քաղաքացիական արտադրանք էր փոխադրում՝ սառեցված մթերքից մինչև շինանյութ», - վստահեցրել է Լիխաչյովը:

Նավի անձնակազմի բոլոր 17 անդամները փրկվել են:

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հաստատել է նավի խորտակումը:

«Այս գիշեր կիրառվել են միջին հեռահարության հարվածներ, արձանագրվել են թիրախների խոցումներ Սև և Ազովի ծովերում: Նաև խոցվել է պատժամիջոցների տակ գտնվող ռուսական կոնտեյներային «Յանինա» նավը, որ նավարկում էր ռուսական դրոշի ներքո և ավելի քան 100 հազար տոննա տարողունակություն ուներ: Մեր Պաշտպանության ուժերի ճշգրտության արդյունքում այն խորտակվել է», - գրել է Զելենսկին:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Սիբիհան ու Ֆիդանը քննարկել են Սև ծովում նավարկության ազատությանը վերաբերող հարցերՈւկրաինան ՄԱԿ-ի ԱԽ արտահերթ նիստ է պահանջում Սև ծովում ռուսական հարձակումների պատճառովՊեսկով․ «Ռուսաստանը շարունակելու է հարվածներ հասցնել Սև ծովում գտնվող նավերին»Կերչում հարվածել են երկաթուղային կայարանին, Սև ծովում՝ ռուսական նավերին Թուրքիան չի ցանկանում, որ Ուկրաինայի պատերազմը տարածվի դեպի Սև ծով. ՖիդանՈւկրաինական բանակը Սև ծովում խոցել է 20 նավ, այդ թվում՝ 17 լցանավ