«Հանրապետական» կուսակցության նախագահ է վերընտրվել Սերժ Սարգսյանը։
Կուսակցության հերթական համագումարի ժամանակ Սերժ Սարգսյանը ստացավ 438 կողմ, 3 դեմ ձայն:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
«Մեր ընտրողների ձայները չեն կորչելու, միանալու են ընդդիմադիր ուժերին ընտրողների ձայներին». Սերժ ՍարգսյանԱյսօր ավելի վաղ Սերժ Սարգսյանը կուսակցության համագումարի ընթացքում խոսեց իր ղեկավարած «Հանրապետականի»՝ խորհրդարանական ընտրություններին չմասնակցելու որոշման մասին: Սարգսյանը շեշտեց՝ «Մեր ընտրողների ձայները չեն կորչելու, այլ միանալու են ընդդիմադիր ուժերին ընտրողների ձայներին՝ նպաստելով այս իշխանությունների վերարտադրման կասեցմանը»:
Օրեր առաջ հայտարարվեց, որ Սերժ Սարգսյանի ղեկավարած «Հանրապետականը» որոշում է կայացրել չմասնակցել հունիսի 7-ի ընտրություններին: 2018-ից հետո իշխանությունը կորցրած երբեմնի հզոր ուժը նշել էր, թե «անմիջական չի մասնակցի» ընտրություններին: