ՍԴ-ն վաղը կհրապարակի ընտրությունների արդյունքների վիճարկման գործով որոշումը

Ընտրությունների արդյունքների վիճարկման գործով քննությունը Սահմանադրական դատարանում, 1-ը հուլիսի, 2026թ.

Սահմանադրական դատարանը վաղը կհրապարակի ընտրությունների արդյունքների վիճարկման գործով որոշումը:

«2026 թվականի հուլիսի 4-ին կհրապարակվի Սահմանադրական դատարանի որոշումը` 2026 թվականի հունիսի 14-ի` «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2026 թվականի հունիսի 7-ի հերթական ընտրությունների արդյունքներն ամփոփելու մասին» որոշման հետ կապված վեճի վերաբերյալ», - ասված է Բարձր դատարանի պաշտոնական ֆեյսբուքյան էջում հրապարակված հաղորդագրությունում:

Որոշման հրապարակման ժամի վերաբերյալ ՍԴ-ից կտեղեկացնեն լրացուցիչ:

Ընտրությունների պաշտոնական արդյունքները Բարձր դատարանում վիճարկում են 7 քաղաքական ուժեր: Գործով քննությունը Սահմանադրական դատարանը սկսել է հունիսի 26-ին, հուլիսի 1-ին հեռացել է խորհրդակցական սենյակ:

Սահմանադրական դատարանի մասին օրենքի համաձայն՝ Բարձր դատարանը կա՛մ պետք է անփոփոխ թողնի ընտրության արդյունքները, այսինքն՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումը այդ արդյունքների վերաբերյալ, կա՛մ անվավեր ճանաչելով այն՝ երեք հիմնական որոշում կայացնի՝ «անվավեր ճանաչել ընտրության արդյունքները», «անվավեր ճանաչել և սահմանել մանդատների բաշխման կարգ», «նշանակել ընտրության երկրորդ փուլ»։

Սահմանադրական դատարանի պաշտոնական կայքէջում հրապարակված են 7 քաղաքական ուժերի դիմումները:


ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Զանգվածային ընտրախախտումնե՞ր, թե՞ մաքուր ընտրություններ. ՍԴ-ն հեռացավ խորհրդակցական սենյակ«Գուցե լցոնումնե՞ր են եղել». կասկածներ ընտրողների թվերի շուրջՕր 5-րդ. ՍԴ-ն փակ նիստում ուսումնասիրելու է գաղտնի փաստաթղթերԸնդդիմության ներկայացուցիչները ՍԴ նիստում ևս բարձրացրեցին Սաֆարյանի անաչառության հարցը«Կանոններն ամբողջությամբ խախտված էին». ՍԴ-ն քննում է ընտրությունների արդյունքները վիճարկող ուժերի դիմումներըԸնդդիմադիր ուժերի աջակիցները հավաքվել էին ՍԴ շենքի մոտ, արդար որոշում էին պահանջում ՍԴ-ն լսում է ընտրությունների արդյունքները վիճարկող ուժերի փաստարկներըՍԴ-ն քննում է ընտրությունների արդյունքները վիճարկող քաղաքական 7 ուժերի դիմումները