Ուկրաինայի զինված ուժերն այսօր հայտարարել են, որ գիշերը հարվածել են Ռուսաստանի Սարատովի մարզում գտնվող նավթավերամշակման գործարանին՝ հավելելով, որ «հաջող հարված է հասցվել ու հրդեհ է բռնկվել նավթավերամշակման օբյեկտներից մեկում»:
Զինվորականները նաև հայտարարել են, որ հարվածներ են հասցրել Լուգանսկի օկուպացված շրջանում գտնվող ռուսական ռազմական լոգիստիկ օբյեկտներին։
Ռուսաստանի իշխանությունները դեռևս չեն հայտնել որևէ հարվածի մասին:
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ գիշերը խոցվել է ավելի քան 60 ուկրաինական անօդաչու թռչող սարք, այդ թվում՝ 29-ը՝ Սարատովի մարզի երկնքում։