Սանկտ Պետերբուրգում իշխանությունները հայտարարել են բջջային ինտերնետի անջատման մասին

Սանկտ Պետերբուրգում իշխանությունները հայտարարել են բջջային ինտերնետի անջատման մասին՝ «անվտանգության նկատառումներից ելնելով»։

Տեղեկատվական տեխնոլոգիաների և հաղորդակցության կոմիտեն պաշտոնական կայքում զգուշացրել է ավելի քան 5,6 միլիոն բնակիչներին, որ քաղաքում ինտերնետի ծառայությունը կարող է սահմանափակվել։ Գործակալությունը խորհուրդ է տալիս օգտագործել քաղաքային Wi-Fi, որը պահանջում է հեռախոսահամարի նույնականացում։

Սանկտ Պետերբուրգի բնակիչները այսօր առավոտից բողոքում են ինտերնետի խափանումներից։ Որոշ օգտատերերի հասանելի են միայն «սպիտակ ցուցակի»՝ իշխանությունների կողմից վերահսկվող ռեսուրսները։