Սանկտ Պետերբուրգում հաջորդ տարի էլ միգրանտներին կարգելվի աշխատել որպես տաքսու վարորդ կամ առաքիչ

Սանկտ Պետերբուրգում հաջորդ տարի էլ միգրանտներին կարգելվի աշխատել որպես տաքսու վարորդ կամ առաքիչ։

«Մենք որոշել ենք երկարաձգել արգելքները ողջ 2026 թվականի ընթացքում», - ասել է Սանկտ Պետերբուրգի նահանգապետ Ալեքսանդր Բեգլովը։

Այս արգելքները գործում են Ռուսաստանի մի շարք շրջաններում անցյալ տարվանից, երբ «Կրոկուս Սիթի Հոլ» համերգասրահում տեղի ունեցած ահաբեկչությունը կազմակերպելու համար ձերբակալվեցին Կենտրոնական Ասիայից Ռուսաստան տեղափոխված չորս ներգաղթյալներ։