Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը զգուշացրել է, որ Մերձավոր Արևելքում պատերազմը շատ ավելի վատ սցենարով է ընթանում, քան 2003 թվականին Իրաքի ներխուժումը։
«Սա նույն իրավիճակը չէ, ինչ Իրաքում անօրինական պատերազմը։ Մենք կանգնած ենք շատ ավելի վատ բանի առջև։ Այս անգամ սա աբսուրդ և անօրինական պատերազմ է։ Դաժան պատերազմ, որը մեզ հետ է մղում մեր տնտեսական, սոցիալական և բնապահպանական նպատակներին հասնելու ճանապարհից: Անարդար է, որ ինչ-որ մեկը վառում է ամբողջ աշխարհը, իսկ մենք պետք է կուլ տանք մոխիրը», - այսօր խորհրդարանում ասել է Իսպանիայի վարչապետը:
Սանչեսը նշել է, որ 2003 թվականին Իրաք ներխուժումը չհասավ իր նպատակներին և, փոխարենը, վատթարացրեց սովորական մարդկանց կյանքը։ Նա զգուշացրել է, որ Իրանի դեմ հարվածները կարող են ունենալ նմանատիպ տնտեսական հետևանքներ միլիոնավոր մարդկանց համար։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Իսպանիայի դիրքորոշումը կարելի է ամփոփել 2 բառով՝ ոչ պատերազմին». Սանչեսի պատասխանը ԹրամփինՍոցիալիստ վարչապետը հրաժարվել էր բավարարել Վաշինգտոնի պահանջները և թույլ չէր տվել օգտագործել Մադրիդի ռազմական բազաները Իրանի դեմ գործողությունների համար՝ չնայած ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի սպառնալիքին՝ դադարեցնել առևտուրը Իսպանիայի հետ։
Ի դեպ, այս ամսվա սկզբին El Pais օրաթերթում հրապարակված հարցման արդյունքները ցույց են տվել, որ իսպանացիների մեծամասնությունը՝ 53․2 տոկոսը, կողմ է Սանչեսի որոշմանը՝ թույլ չտալ Միացյալ Նահանգներին օգտագործել Ռոտա ռազմածովային բազան ու Մորոն ավիաբազան Իրանի դեմ հարվածների համար։