Վարչապետն Նիկոլ Փաշինյանն, անդրադառնալով Տիգրանաշենի վերաբերյալ հանրաքվեին, հայտարարեց՝ սահմանազատման գործընթացը պետք է ցույց տա՝ կա՞ հանրաքվեի անհրաժեշտություն, թե՞ ոչ:
«Այս պահին, սահմանազատման դետալների հետ կապված, չկա ոչ մի պայմանավորվածություն․ դրանց թիվը զրո է։ Սահմանազատում պետք է տեղի ունենա, որի արդյունքով պարզ կլինի՝ հանրաքվե անհրաժե՞շտ է, թե՞ ոչ: Այսինքն, երկրները սահմանազատում անեն՝ ստորագրելով փաստաթուղթ, քանի որ կանոնակարգով նախատեսված է, որ սահմանազատումները ամփոփվում են պետական սահմանի մասին միջպետական պայմանագրով», - նշեց վարչապետը։
Փաշինյանն ընդգծեց՝ «ես ասել եմ կա անկլավների պրոբլեմ, որը պետք է հասկանանք ոնց ենք լուծում: Դրա տարբերակները կան, մամուլում, փորձագիտական շրջանակներում բոլոր հնարավոր տարբերակները քննարկված են»
Անդրադառնալով սահմանապահների վերաբերյալ հարցին՝ Փաշինյանն ասաց. «Մենք սահմանապահ զորքերի կարողությունները զարգացնում ենք և կզարգացնենք, որպեսզի մեր սահմանը ամբողջապես լինի Հայաստանի սահմանապահների հսկողության ներքո»։
Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվել են սահմանազատումը շարունակել հյուսիսից հարավ՝ սկսելով Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի սահմանների հատման կետից: Բայց Տավուշ-Ղազախ հատվածում 12 կմ գծելուց հետո արդեն 2 տարուց ավելի է նոր տարածքներ չեն սահմանազատվել: Ըստ պաշտոնական Երևանի՝ Ադրբեջանը 90-ականների պատերազմից ու 2021, 2022 թվականների ներխուժումներից հետո օկուպացված է պահում Հայաստանի ինքնիշխան տարածքից ավելի քան 200 քառակուսի կիլոմետր: