Սաակաշվիլի․ «Վրաստանի բոլոր ձեռքբերումները կործանման շեմին են»

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին անազատության մեջ, արխիվ

Անազատության մեջ գտնվող Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլին Ֆեյսբուքում արված գրառմամբ անդրադարձել է հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացին՝ պնդելով, թե դա կարող է լրջորեն նվազեցնել Վրաստանի դերը տարածաշրջանում։

«Իլհամ Ալիևի հայտարարությունը, թե այսօր տարանցիկ ուղիները անցնում են Վրաստանով, բայց վաղն արդեն Հայաստանով են անցնելու, կործանում է այն ամենը, ինչին հասել էր Վրաստանը 90-ականներին և 2000-ականներին», - գրել է Սաակաշվիլին։

Վրաստանի նախկին նախագահի պնդմամբ՝ «Վրաստանը հայտնվել է ծանրագույն աշխարհքաղաքական փակուղում». - «Մոտ ապագայում այն հանգեցնելու է կամ Վրաստանի՝ որպես անկախ պետության վերացմանը, կամ էլ մաֆիոզ Իվանիշվիլիի աքցաններից ազատագրմանն ու սրընթաց զարգացման ուղի վերադարձին»։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Կոբախիձե․ «Վենսի այցը Զանգեզուրի միջանցքի մասին է»Ալիևը՝ Թրամփին․ «Զանգեզուրի միջանցքը, այդ թվում՝ TRIPP նախագիծը, կարևոր են»Ալիև․ «Ադրբեջանն ու Հայաստանը սկսում են համագործակցել»Ալիևը համոզված է՝ «Զանգեզուրի միջանցքը կբացվի»2025-ին քաղաքական առումով վերջ դրվեց պատերազմին Ադրբեջանի և Հայաստանի միջև. Ալիև